Հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանա-եվրոպական համագործակցության հիմնական հարցերը, երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը։
Տեղեկատվություն է տրամադրվել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։
Շեշտվել է այս տարվա օգոստոսին Բիշքեկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների կարևորությունը՝ տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։



