
Այսօր՝ ապրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Դավիթ Ա.-ն, իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 129 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին:
Վթարի հետևանքով վարորդը տեղում «Վայոց ձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: