Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից այնտեղ տեղափոխված 7-ամյա տղան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեխան «Վայոց ձոր» ԲԿ է տեղափոխվել օգոստոսի 10-ին։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկից անգիտակից վիճակում նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Իրավապահները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել է «ջրահեղձություն» ախտորոշմամբ Վայոց ձորի մարզի գյուղերից մեկում լողավազանում լողալուց հետո։
Պարզվել է, որ այդ օրը նշված գյուղում նշելիս են եղել երեխայի քրոջ մկրտության արարողությունը, որի ժամանակ առանձնատանը կից լողավազանում կազմակերպվել է «փրփուր փարթի»։ Լողալու ժամանակ երեխան գլուխը հարվածել է լողավազանի հատակին, ինչից հետո ջրահեղձ է եղել և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։