Վարդենիսում hրկիզել են ՀԷՑ-ին պատկանող «ՈւԱԶ»...

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 23:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վարդենի քաղաքում ավտոմեքենա է այրվում։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է ու արդեն իրավապահներին նշված փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բնակիչ 67-ամյա Ռոբերտ Թ.-ն հայտնել է, որ իր տան բակում կայանված, իր կողմից շահագործվող «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վրա բենզին են լցրել և այրել՝ իրեն պատճառելով նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Հովհաննիսյանի և քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տուժած Ռոբերտ Թ.-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Վարդենիսի մասնաճյուղում, իսկ հրկիզված «ՈւԱԶ»-ը հաշվառված է նշված ընկերության համնեկմռում։ Կասկածյալն էլ նրա նախկին փեսան է։