Ապրիլի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի՝ ԶՈՒ նախկին Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ գաղտնազերծված փաստաթղթերի հրապարակմանը։
«Հրապարակվում է այն բավարար չափով տեղեկատվությունը, որի շրջանակներից ես չեմ կարող դուրս գալ, որովհետեւ իրավունքը չունեմ: Այո, ես մասնակից եղել եմ այդ նիստին եւ համարում եմ, որ նիստի հետ կապված եղել է հրապարակված մաս, որը բավարար է, որպեսզի բոլոր հարցերը պատասխան ունենան»,- նշեց նա:
Հարցին, թե արդյոք փոխվարչապետը չի կարծում, որ նախօրեին հրապարակված փաստաթուղթն ավելի շատ հարցեր է առաջացանում՝ հաշվի առնելով, որ փաստաթղթում կան հատվածներ, որոնք փակված էին, քանի տալիս պատասխաներ,
- «Բացարձակ։ Ի վերջո, վարչապետը հայտարարել է՝ ինչ է տեղի ունեցել, դուք չե՞ք հավատում։ Դուք պարտավոր եք հավատալ որոշ իմաստով, որովհետև պետական առաջին պաշտոնյան ձեզ ասում է»։



