
«Այստեղ նշվեց, որ ձայնի բացասական ազդեցություն կա առողջության վրա, որոշ դեպքերում կա նաև խոսշտանգման դրսևորում։ Դուք առանձնացրել եք պետական պաշտոնյաների, որոնց ձայնը հանրության վրա շատ բացասական ազդեցություն է թողնում ես լսել եմ, որ շատերը դժգոհում են, որ վարչապետի ձայնը լսելուց երեխաները լացում են, շները հաչում են, ուսումնասիրել եք այդ խնդիրը»,- ԱԺ-ում «Հանրային աղմուկը՝ որպես համակեցության կանոնների պահպանման խոչընդոտ» թեմայով Խորհրդարանական լսումների ժամանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դիմեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
Նա հարցրեց, թե ինչ քայլեր են արվում որպեսզի սահմանափակեն այն մարդկանց, ում ձայնը տհաճ է մարդկանց համար, ինչպես նաև հետաքրքրվեց, թե Կառավարության ծրագրի որ կետից է բխում Աղմուկի դեմ պայքարելու առաջնայնությունը և աղմուկը ինչ տեղ է զբաղեցնում հիվանդությունների դասակարգման սանդղակում։
Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կառավարության ծրագրում մի ամբողջ գլուխ առանձնացված է շրջակա միջավայրի խնդիրներին և առաջին անգամ է, որ միջոցառումների խումբ է նախատեսված աղմուկի առողջապահական հետևանքների մասով։
«Սրա շրջանակներում «Հանրային առողջության մասին օրենքի» փոփոխությունը կարևոր միջոցառումներից է, որ իրականացրել ենք«-ասաց նախարարը և վստահեցրեց, որ այն բխում է կառավարության ծրագրից և ռազմավարությունից։
Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, թե մնացած հարցերին չի անդրադառնում՝ դրանք համարելով ոչ պատշաճ։
Էդգար Ղազարյանը տարակուսեց, որ իր ոչ մի հարցի սպառիչ պատասխան չստացավ, դրանից հետո էլ վերջին հարցին Ավանեսյանը չպատասխանեց։
«Եթե մարդը չի կարողանում հարցին պատասխանել, ապա կարծում է, որ ճիշտ կլինի, որ մարդն ի սկզբանե հրաժարվի՝ ասելով որ, օրինար, իր մասնագիտական կամ այլ կարողությունները չեն բավարարում հարցերին պատասխանելու համար, քան այդ հարցի կապացությամբ ձայն արտաբերի»,-նկատեց Ղազարյանը։
Առողջապահության նախարարն ասաց, թե ՀՀ-ն ժողովրդավարական,ազատ երկիր է և Ղազարյանը կարող է շարունակել իր հարցերը։
«Եթե ձեզ թվում է, թե դուք հարց տվեցիք՝ ես էլ փորձեցի ողջամիտ կտոր առանձնացնել և պատասխանել, ինչքան որ պատասխանեցի խնդրում եմ բավարարվեք»,-արձագանքեց Ավանեսյանը․