
Անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ, նոր լքտիություններ: Այս մասին ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Գողությունների թիվը ահավոր մեծ մասշտաբների է հասել: Իմ մեքենան 5 անգամ թալանել են, 3 անգամ հաղորդում եմ ներկայացրել հանացագործության մասին, 4-րդ անգամ ասի՝ «հո՞ մարդ չի տեսել», արդեն ամաչում եմ հաղորդում ներկայացնեմ: Իրավապահ համակարգից որևէ մեկը չի զանգում, ասի՝ «ձեր գործն այս փուլում է կամ այսինչ-այնինչ գործողություններն արել ենք և արդյունքի չենք հասել», ես եմ հետաքրքրվել, տեսախցիկների տեսագրություն հանել, գործի 99 տոկոսն արել, բայց արդյունք չկա»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: