
Այս դահլիճում՝ խորհրդարանական երկրի գլխավոր հարթակում, ուր երեկ երկրի վարչապետն ուղիղ եթերում ծայրահեղ ոչ նորմատիվ, հանրային վտանգավորության վարք է դրսևորում՝ այն համեմելով «համբալ» խոսույթով, նաև քաղաքական ընդդիմադիրների հասցեին ապառնալիք հնչեցնում, թե կլցնի ԱԱԾ պադվալներն ու վրան էլ ձեռքով վիզ կտրելու շարժում է անում, դժվար է խոսել իրավական երկրից ու օրենքի գերակայությունից: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
«Կույր պիտի լինել, չտեսնելու անվտանգային, իրավական, քաղաքական և բարոյական այն խորը ճգնաժամը, ինչի մեջ թաղված է երկիրը։ Ճգնաժամը համակարգային է, հետևաբար հանրային կառավարման ինստիտուտներից յուրաքանչուրը և, հատկապես՝ քաղաքական մեծամասնությունն ունի պատասխանատվության ու մեղքի իր բաժինը։ Անպատժելիության, ամենաթողության և ներազգային ատելության խայտառակ մթնոլորտը դոմինոյի էֆֆեկտով քանդել ու քանդում է մեր ընդհանրական արժեհամակարգը։ Հատված են բոլոր կարմիր գծերը»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։