
Ամենայն հավանականությամբ իրավապահ համակարգի միջոցով է նկատի ունեցել: Այս մասին լրագրողների զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով նախորդ օրը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, որտեղ նա դիմելով ընդդիմադիրներին, ասել էր՝ «ձեզ պիտի տանենք ԱԱԾ պադվալները լցնենք»:
Նա հերքեց պնդումները, թե նման վարքով գործող իշխանությունը գնում է նախկինների ճանապարհով. «Միանշանակ մենք չենք գնում, այսպես կոչված, նախկինների ճանապարհով: Ի՞նչն է պատճառը, որ Անվտանգության խորհրդի գրասենյակը սրանով զբաղվում է, որովհետև կոռուպցիան մենք համարում ենք մեր ազգային անվտանգությանը սպառնալիք: Քանի որ կոռուպցիայի դեմ պայքարը կառավարության համար առաջնահերթություն է, և Անվտանգության խորհուրդը նաև դրա շրջանակներում աշխատանքներ է կատարում, և հրապարակումները, որոնք կան մամուլում, դրանց մասին մենք հավաքագրում ենք և տեղեկացնում ենք նաև զեկույցով վարչապետին՝ համարելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը առաջնահերթություն է և ազդում է Հայաստանի անվտանգության վրա»:
ԱԽ քարտուղարն անտեսեց հարցը, թե որքանո՞վ է հարիր վարչապետին՝ պատգամավորներին անվանել «համբալ» կամ վիզը կտրելու նշան անել:
Մանրամասն՝ տեսանյութում: