
«Վարչապետը ոչ միայն տեղյակ է, այլև մամուլի ասուլիսի ժամանակ հիշատակել է այն հիմնադրամի մասին, որը զբաղվում է այդ հարցով: Նոր իրավիճակի յուրահատկությունը կհասկանանք, կանդրառանանք»,- զոհված զինծառայողների մայրերի՝ Կառավարության մոտ բողոքի ակցիայի մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
Հարցին, թե վարչապետը այսօր չի հանդիպի ակցիայի մասնակիցներին, քանի որ վերջիններս հանդիպում են պահանջում Նիկոլ Փաշինյանի հետ, խոսնակը պատասախանեց.
«Կճշտեմ, թե ով է ավելի հարմար և տեղեկացված այդ հիմնադարամին, որպեսզի նա հանդիպի ծնողներին, եթե ոչ, կարող եմ ես մոտենալ: Խնդիրը կհասկանամ, կփոխանցեմ վարչապետին, քանի որ նա այսօր շատ խիտ և ծանրաբեռնված գրաֆիկ ունի»:
Վլադիմիր Կարապետյանն, պարզաբանելով նաև իր հայտարարությանը, որով հայտնել էր, թե պետք է պարզել՝ ով է գրել Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստն ու ակնարկել նրա կապը քրեական հետապնդումից ազատված կոռուպցիոն շրջանակների հետ, ասաց, որ ԱԱԾ նախկին պետն արդեն հաստատել է, որ դրա հեղինակն ինքն է, սակայն իրեն օգնել է իր խորհրդականը.
«Վարչապետը, խոսելով Վանեցյանի հրաժարականի մասին, ակնակրկեց որ կա փոխադարձ համաձայնություն, և դրանից հետո առերեսվել նման հայտարության, որն արեց Վանեցյանը, կարծում եմ մի քիչ անսպասելի էր»,- ասաց Կարապետյանը: