Տեսանյութ. Լարված իրավիճակ՝ կառավարության մոտ

Այսօր Կառավարության մոտ լարված իրավիճակ էր: Զոհված զինծառայողների մայրերը բողոքի ակցիա էին անում, նրանք պահանջում են, որպեսզի իրենց ընտանիքներին ևս տրվի 30 մլն միանվագ նպաստ՝ ինչպես «Մարտի 1-ի» զոհերի իրավահաջորդներին։

Տեսնելով, որ կառավարությունից ոչ ոք չի իջնում իրենց լսելու, ոստիկաններն էլ թույլ չեն տալիս որ մայրերը բարձրանան վարչապետի մոտ՝ զոհված զինծառայողի մայր, «Զինվոր» հասարարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նստեց կառավարության շենքի դռան առաջ՝ փակելով մուտքը։

Խաչատրյանի հաղորդմամբ՝  ընթացիկ տարվա հունվարից մինչև այսօր մի քանի դիմում են գրել կառավարությանը, սակայն բոլորն անպատասխան են:

«Վարչապետը հայատարարեց, որ Մարտի 1-ի զոհվածների ընտանիքներին 30 միլիոն դրամ են տալու: Մենք գումարի տեղն էլ գիտենք,  ձևն էլ գիտենք, մենք տվել ենք ամենաթանկը, կորցնելու որևէ բան չունենք: Եթե կառավարությունը նման որոշում է կայացնում Մարտի 1-ի դեպքերով, թող «Սասնա ծռերի» գրոհի ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքներին էլ վճարեն, բանակում զոհված տղաների ընտանիքներին էլ պետք է տան: Վանաձորում հայտարարեց, որ փողի խնդիր չունեն: Մենք էլ ասում են՝ տվեք մեր բալեքին, թոր մեզ պահեն, կամ էլ էտ գումարը տվեք, թող մեր ժողովուրդը պահի»,- ասաց նա: