Վանաձորում տեղի է ունեցել հակասահմանադրական պ...

Վանաձորի համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որ տևական ժամանակ եղել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանի խցակիցը Վարդաշեն ՔԿՀ-ում, այսօր եկել էր դիմավորելու նրան։

«Նարեկը սուր միտք ունի, առույգ, կայտառ ոգի, մտավոր էներգիա։ Նրան խոսելու համար չպետք է կալանավորեին, նրան պետք է թողնեին զբաղվեր իր աշխատանքով, գործունեությամբ։ Ապագան ինքը կորոշի՝ ինչպես շարունակել»,-ասաց Ասլանյանը, որ վերջերս է դուրս եկել բանտից։

Անդրադառնալով իր անելիքներին՝ Ասլանյանն ասաց, դատական պրոցեսների մեջ է, ավագանու հետ կապված  մեծ խնդիր կա։

«Փաստորեն Վանաձորում տեղի է ունեցել հակասահմանադրական պրոցես, որը մինչև հիմա շարունակվում է։ Հանրապետության երրորդ քաղաքը չունի ընտրություների արդյունքում ձևավորված ավագանի»,-ասաց նա։