Վանաձորում «Mercedes»-ը թիվ 7 դպրոցի մոտ բախվ...

Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 08։15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում՝ թիվ 7 դպրոցի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Վլադիմիր Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկետրասյանը, ինչի հետևանքով այն կոտրվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Վրույր Փ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրեջ փրկարարական ջոկատի փրկարարները:

Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը և ուղևորը ՀՀ ՊՆ զինծառայողներ են և ավտոմեքենայում եղել են մի քանի ուղևոր ևս, ովքեր չեն տուժել։