
Երեկ՝ հունիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բանյոյի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքնան և «ZIL» մակնիշի բեռնատարը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։