Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր Վահրամ Բաղդասարյանին ֆինանսերի նախարար նշանակելու մասին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Երկրի ղեկավարն այցելել է ֆինանսների նախարարություն և աշխատակիցներին ներկայացրել նոր ղեկավարին: Նախագահը խոսել է ոլորտի առջև ծառացած խնդիրների մասին ու միաժամանակ ընդգծել կազմակերպված և օպերատիվ աշխատանքի կարևորությունը հետպատերազմյան շրջանում ֆինանսատնտեսական հարցերը կարգավորելու գործում:
Նշենք, որ երեկ հայտնել ենք, որ վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները։



