Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում Վահագնի թաղամասի հարևանությամբ բախվել են «Toyota» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Աղբյուրը հայտնում է, որ «Toyota»-ն հաշվառված է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության հաշվեկշռում և սպասարկում է ոստիկանության Նաիրիի բաժնի պետին։ Պետհամարանիշներից մեկը հանված էր, այն պարեկները հայտնաբերեցին ավտոմեքենայի մեջ։
Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի բաժանարար գոտում՝ բախվելով երկաթե էլեկտրասյանը։