Ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պաhել տաքս...

Օգոստոսի 8-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ավազակության վերաբերյալ ահազանգ ստացվեց։ Տուժողը տաքսու վարորդ էր և նշում էր, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենան նստած ուղևորը հետնամասից ինչ-որ առարկա է պահել իր գլխին՝ պահանջելով գումար: 69-ամյա վարորդը նրան է տվել 32 հազար դրամ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ավազակությունը կատարած անձի ինքնությունը: Նախկինում դատապարտված 47-ամյա տղամարդը օգոստոսի 12-ին հայտնաբերվել և կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է նախաքննական մարմին:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: