
Երեկ՝ մարտի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:50-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ 69-ամյա Սուրեն Ա.-ն, իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում, գլխիվայր շրջվել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: