Տյումենում անհայտ անձը Սբերբանկում պատանդներ...

Տյումենի Սբերբանկի մասնաճյուղում անհայտ անձը պատանդներ է վերցրել։ Այս մասին հայտնում է РИА Новости- ին հղում անելով արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Մասնաճյուղը գտնվում է 5 հարկանի շենքի առաջին հարկում, որի մոտ 50 բնակիչներն արդեն էվակուացվել են։ 

Ոստիկանության տվյալներով պատանդները 2-ն են։ Չարագործը հայտնել է, որ իր մոտի պայուսակում վտանգավոր իր կա և պահանջում է գումար։