Թուրքիայում ՆԱՏՕ-ի 15 երկրների զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Milliyet թերթը։
Աղբյուրի տվյալներով՝ Միջերկրական և Էգեյան ծովերում Dynamic Mariner-Mavi Balina-Nusret-2022 անվանումով լայնածավալ վարժանքները սկսվել են նախօրեին և կտևեն մինչև սեպտեմբերի 22-ը:
Հրատարակությունը նշում է, որ հանրապետությունում անցկացվող զորավարժությունները կարևոր են Անկարայի համար, քանի որ 2023 թվականի հունվարի 1-ից Թուրքիան Մեծ Բրիտանիայից կստանձնի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ռազմածովային բաղադրիչի հրամանատարությունը։



