Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրանտովան հայտարարել է, որ Ուկրաինայի հետ գերիների փոխանակման շուրջ բանակցությունները բարդ են ընթանում։
«Անկեղծ ասած՝ բարդ բանակցություններ են ընթանում, որովհետև ուկրաինական կողմը միշտ չէ, որ վերցնում է բոլոր նրանց, ում մենք իրենց առաջարկում ենք»,- ասել է Լանտրանտովան։
ՌԴ օմբուդսմենի խոսքով՝ Ռուսաստանը Ուկրաինային փոխանցում է փոխանակման համար համաձայնեցված ցուցակները, սակայն Կիևը որոշ դեպքերում հրաժարվում է ընդունել այդ մարդկանց և լրացուցիչ պայմաններ է առաջադրում։
Նա նշել է, որ ուկրաինական կողմը, մասնավորապես, առաջարկում է փոխանակել վիրավորներին վիրավորների հետ, իսկ դատապարտյալների հարցում ընտրում է իրեն անհրաժեշտ անձանց։
«Այս պայմանները մշտապես բարդացնում են բանակցությունները, սակայն մենք շարունակում ենք սպասել և պնդել, քանի որ մեզ համար շատ կարևոր է մեր տղաներին տուն վերադարձնել»,- ընդգծել է Լանտրանտովան։



