«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են կուսակցությունից:
Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը), Սպուտնիկ Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից:



