Թուրքիայի արեւմուտքում երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվն աճել է՝ հասնելով մինչեւ 76-ի, հաղորդել է երկրի արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների գործակալությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր 73 զոհվածի եւ 961 տուժածի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տուժածների թիվը հասել է մինչեւ 962-ի։
Ուրբաթ ցերեկը 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արեւմուտքում, որի էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում Իզմիրի նահանգին մոտ: Երկրաշարժը զգացվել է նաեւ հարակից հունական կղզիներում, հույն սեյսմոլոգները երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 6,9 մագնիտուդ: Հաղորդվել է Իզմիրում առնվազն 20 շենքի փլուզման մասին: Երկրաշարժի հետեւանքով առաջացել է ցունամի:
Ավերածություններ են գրանցվել նաեւ հունական Սամոս կղզում, որտեղ զոհվել է երկու, վիրավորվել՝ 20 մարդ:



