Անտառային հրդեհ է մոլեգնում Թուրքիայի Մուղլայի նահանգի Միլաս շրջանում։ Այս մասին հայտնում է Demirören լրատվական գործակալությունը։ Կրակը սկսել է տարածվել նախորդ օրվա երեկոյից։ Հրդեհաշիջման աշխատանքների համար ներգրավվել են ուղղաթիռներ։ Աղետի գոտուց տարհանվել է 1120 մարդ։ Հրդեհի պատճառները ճշտվում են։



