Թուրքիայի ԶՈՒ-ն 4 քուրդ զինյալ է սպանել Իրաքի...

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը փետրվարի 2-ին հայտնել է Իրաքի հյուսիսային հատվածում օդային ռազմագործողություն անցկացնելու մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նշվել է, որ Ասոսի շրջանում անցկացված գործողության արդյունքում սպանվել է Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) 4 անդամ:

Հայտարարության մեջ նշվել է, որ «ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է այնքան, որքան կպահանջվի մինչև իրենց կողմից ճանաչված վերջին ահաբեկչի վնասազերծումը»: