Թուրքիայում մահացել է հայտնի քաղաքական գործիչ, քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայկալը։
Տեղեկությունը «Անադոլու» գործակալության հետ զրույցում հաստատել է դուստրը՝ Ասլը Բայկալը։
Նա տեղեկացրել է, որ 84-ամյա հայտնի թուրք գործիչը մահացել է տանը՝ քնի մեջ։
Թուրքիայի ընդդիմության նախկին առաջնորդը 1995-1996 թվականների զբաղեցրել է նաև երկրի փոխվարչապետի ու արտաքին գործերի նախարարի պաշտոնները։