Թուրքիան նախկինի պես չի կարող հավանություն տա...

Թուրքիան նախկինի պես չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը ՝ ահաբեկիչներին աջակցելու պատճառով։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Ստամբուլում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մենք աջակցել ենք ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը։ Մենք հավանություն ենք տվել Ֆինլանդիայի անդամակցությանը, բայց մենք չենք կարող հավանություն տալ նրանց, ովքեր ողջունում են ահաբեկիչներին։ Մենք Շվեդիայից ակնկալում ենք ստանձնած պարտավորությունների կատարում», - նշել է նա։

Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում գործընկերների հետ քննարկել դաշինքին Շվեդիայի անդամակցության հետ կապված խնդիրները: