Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կար...

Թուրքիան դրական է ընկալում հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի հայտարարությունները, սակայն դրա համար դեռ հստակ ծրագիր չկա, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն: Նա շեշտել է, որ նման ծրագիր դեռ չկա։ 

«Փաշինյանը հանդես եկավ հայտարարություններով, մենք դրանք դրական ընդունեցինք: Ադրբեջանը Հայաստանին հաշտության պայմանագրի առաջարկ արեց: Մինչ այժմ Հայաստանից ոչ մի դրական պատասխան չի ստացվել: Բայց մենք ցանկացած քայլ կքննարկենք Ադրբեջանի հետ և որոշումները կընդունենք համատեղ», – ասել է Չավուշօղլուն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում:

հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեյխուն Բայրամովը այցով գտնվում է Թուրքիայում։