Բլոգեր Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը։
Բլոգերն իր տելեգրամյան էջում հայտնել է, որ գտնվում է Հայաստանից դուրս։
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման էր ենթարկվել ապրիլի 22-ին Ազատության հրապարակից ու ձերբակալվել։ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նա, չունենալով նախապատրաստվող ահաբեկչության վերաբերյալ տվյալներ, ապրիլի 11-ին տելեգրամյան իր էջում սուտ հաղորդում է տվել, թե արտակարգ իրավիճակ ստեղծելու համար Հայաստանի տարածքում հնարավոր են ահաբեկչություններ։



