Մուշեղ Հովսեփյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամու...

Հայաստանը ներկայացնող թեկնածու Մուշեղ Հովսեփյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելությունը։

Նշվում է, որ 15 թեկնածուներից հենց Հայաստանի թեկնածուն է ընտրվել ՄԱԿ-ի  Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ։

Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովում կաշխատի հայ փորձագետ։

«Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների առաջմղմանը»,- ասված է ՄԱԿ-ում Հայաստանի առաքելության հաղորդագրության մեջ։