Թուրքական լիրան հակառեկորդ է սահմանել

Թուրքական լիրան հերթական հակառեկորդն է սահմանել՝ 8,5 լիրա՝ մեկ դոլարի դիմաց, հայտնում է РИА Новости-ի Telegram ալիքը:

Նշվում է, որ լիրայի փոխարժեքի վրա ազդել է ոչ միայն Իզմիրում օրերս տեղի ունեցած ուժեղ երկրաշարժը, այլև՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները, որոնց արդյունքները կարող են ազդել երկու երկրների հարաբերությունների վրա: