Ծովագյուղ-Շորժա-Վարդենի ճանապարհին բախվել են...

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00:44-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «GAZ» մակնիշի բեռնատարը «Jeep» մակնիշի ավտոմեքենան․ վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից, շրջվել և բռնկվել։ 

«Jeep» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։33-ին, մարվել՝ 02:04-ին: Այրվել է ավտոմեքենան և մոտ 1200 քմ խոտածածկույթ։