Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակ...

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը գրում է.

Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում։ Թշնամին մոտեցել է Եղցահող գյուղին, փորձում է դիրքավորվել նաև ճանապարհին հարակից բարձունքում։ Մարտերը ընթանում են ականանետային կրակով, գործի են դրվել նաև աթս-ներ։

Բերձորում որոշ մարդիկ փորձել են տարհանում անել, բայց տեղի բնակիչները, ինչպես նաև տեղական իշխանությունները և ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։

Մարտական գործողությունների հետևանքով կրած հնարավոր վնասների մասին այս պահին կխուսափեմ խոսել՝ թշնամուն ինֆորմացիա չտալու համար։ Ամեն դեպքում մենք լավագույն վիճակում չենք, կարևոր է միասնականություն և համառություն։

Հուսով եմ, զորքերի մոբիլիզացիա կլինի, ռուս խաղաղապահներն էլ կանցնեն իրենց պարտականությունների ամբողջական կատարման։