Մեծ Բրիտանիայի պետական պարտքի ծավալն առաջին ա...

Մեծ Բրիտանիայի պետական պարտքի ծավալն առաջին անգամ գերազանցել է 3 տրիլիոն ֆունտ ստերլինգը (4 տրլն դոլար)։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Նշվում է, որ այս տարվա սեպտեմբերին բրիտանական կառավարության արտաքին պարտքի ծավալը կազմել է 24,52 մլրդ ֆունտ, ինչը բարձր է կանխատեսված մակարդակից։

Միևնույն ժամանակ բյուջեի դեֆիցիտն աճել է մինչև 97,8 մլրդ ֆունտ, ինչը 6 մլրդ ֆունտով գերազանցում է սպասված ցուցանիշը, սակայն 4,4 մլրդ ֆունտով պակաս է 2025 թվականի մակարդակից։

2025 թվականին լրատվամիջոցները բազմիցս էին գրել Մեծ Բրիտանիայի ֆինանսական դժվարությունների մասին։ Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Ջագջիտ Չադհան նշել էր, որ աճող տնտեսական խնդիրների հետևանքով երկիրը գուցե ստիպված լինի հրատապ վարկ ստանալու նպատակով դիմել Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)։