Գերիների ազատ արձակման մեր ջանքերը երբեք չեն դադարում: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ խոսելով գերիների վերադարձի մասին:
«Բոլորի ազատ արձակման մեր ջանքերը երբեք չեն դադարում։ Ես չեմ կարող երաշխավորված ու վստահ ասել՝ կլինի․ դա մի բան է, որ միայն մեզնից չի կախված»: ԱԳ նախարարը հավելել է․ «Ինչ եք կարծում՝ հնարավորություն կա երրորդ երկրով հարցը լուծելու, և մենք չե՞նք անում: Ամենաշահագրգիռը մենք ենք։ ։ Ոնց եք պատկերացնում։ Այդ ձեր ասած Ձեր ասած երրորդ երկրներին դիմել ենք․ կամ հրաժարվել են, կամ իրենց ասել են՝ հեռո՛ւ խաղացեք»,- ասել է նա:



