Դոնալդ Թրամփի և Մարկ Ռյուտեի հանդիպումը, ըստ Politico-ի, կարծես չի նպաստել ԱՄՆ նախագահի՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ թշնամական վերաբերմունքի մեղմմանը։
Հանդիպումից առաջ Թրամփը ակնարկեց, որ այն բանից հետո, երբ մյուս մասնակիցները անտեսել են Իրանի դեմ պատերազմին միանալու կոչը, ինքը դիտարկում է դաշինքից դուրս գալու հնարավորությունը։
The Wall Street Journal-ը գրել էր, որ ԱՄՆ-ն դիտարկում է իր զորքերի դուրսբերումը այն երկրներից, որոնք պատրաստակամություն չեն ցուցաբերել աջակցելու Մերձավոր Արևելքում իրականացվող գործողությանը։
Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը դեռևս մնում են Իրանի շուրջ՝ մինչև ձեռք բերված համաձայնագրի լիարժեք իրականացումը։ Նա հավելել է, որ ԱՄՆ զինվորականները «վերականգնում են պաշարները և հանգստանում» և «արդեն անհամբեր սպասում են հաջորդ նվաճմանը»։



