Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցել է...

Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի միջոցով մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԽԽ) նիստին, որը տեղի է ունենում Մինսկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը։

ԵՄԽԽ-ի նիստին, որն անցկացվում է սահմանափակ ձևաչափով և մեկնարկել է Մինսկում։ Ներկաների թվում են եղել Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները։

Նախատեսված է նաև Խորհրդի ընդլայնված նիստը՝ պատվիրակություններ և դիտորդ երկրների ղեկավարությունների մասնակցությամբ։

Միջկառավարական խորհրդի այս նիստում կառավարությունների ղեկավարները նախատեսում են կենտրոնանալ լոգիստիկայի ոլորտում համագործակցության վրա։ Մտադիր են թարմացնել այս ոլորտում առաջնահերթ ինտեգրացիոն նախագծերի ցանկը և քննարկել ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման զարգացումը։ Մեկ այլ թեմա է պարենային անվտանգությունը, որը պետք է ապահովվի ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական ոլորտում կապերի ամրապնդմամբ։