
Միացյալ Նահագների նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը կարող Է 2024 թվականին կրկին մասնակցել ԱՄՆ-ի նախագահի ընտրություններին: Այդ մասին, Sky News հեռուստաալիքին հայտնել Է նրա նախկին օգնական եւ փեսա Ջարեդ Քուշները:
«Նա իրոք մտածում Է այդ մասին (2024 թվականին իր թեկնածությունն առաջադրելու նախագահի պաշտոնի համար – ծանոթ. խմբ.): Նա չի կարող նայել, թե ինչ Է կատարվում երկրում,- ասել Է Քուշները:- Նրա օրոք տնտեսությունը գերազանց վիճակում Էր, նա փակել Էր COVID-19-ից հետո առաջացած տնտեսական ճեղքվածքը»:
Քուշները խոստովանել Է, որ Թրամփն արդեն իր հետ խոսել Է առաջիկա ընտրությունների մասին ու, թեեւ միանշանակ պատասխան չի տվել առաջիկա նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին, նշել Է, որ «Թրամփի հարցում դժվար Է որեւիցե բան բացառելը, քանի որ նա շատ ճկուն մտածող Է»:
Ավելի վաղ նախկին նախագահի շրջապատում հայտնել են, որ նա արդեն աշնանը կարող Է հայտարարել պետության ղեկավարի պաշտոնի համար վերստին պայքարի մեջ մտնելու մտադրության մասին: Վերջին հարցումների համաձայն՝ Թրամփին նախագահի թեկնածու Է տեսնում հանրապետականների գրեթե 60 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: