Մալայզիայի ղեկավարը պետական այցով ՌԴ է ժամանե...

Կրեմլում սկսվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները Մալայզիայի գերագույն կառավարիչ Սուլթան Իբրահիմի հետ: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։

Մալայզիայի ղեկավարը պետական այցով ՌԴ է ժամանել Պուտինի հրավերով։ Սպասվում է, որ հանդիպման ժամանակ առաջնորդները կքննարկեն ռուս-մալայզիական հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև հրատապ նշանակություն ունեցող միջազգային ու տարածաշրջանային հարցեր։

Սուլթան Իբրահիմի այցը Ռուսաստան կտևի օգոստոսի 5-ից մինչև 10-ը։ Սուլթան Իբրահիմը դարձել է Մալայզիայի առաջին ղեկավարը, որը պետական այցով Ռուսաստան է ժամանել 1967 թվականին երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր։