Աննան կարծում է, որ Նիկոլը տգետ է․ Էրդողանը հ...

Նիկոլ Փաշինյանի ոչ օրինականացված կինը՝ Աննա Հակոբյանը, շարունակում է իր կրթարշավը։ Նա սկսել է կարդալ քաղաքական գործիչների գրքերը, անգամ՝ փորձել վերլուծել։ Հետաքրքիր է, որ թիվ մեկ պոպուլիստի կինը կարդում է գիրք պոպուլիզմի մասին։ Ինչ ինչ, բայց Աննա Հակոբյանը հաստատ «Ի՞նչ է պոպուլիզմը» գիրքը կարդալու կարիք չուներ, քանի որ ամուսնացած է պոպուլիզմի և ստախոսության կենդանի հանրագիտարանի հետ։ 

Մյուս կողմից, կարդալով կամ ձև տալով, թե կարդացել է իր հիշատակած գրքերը, Աննա Հակոբյանը եկել է եզրակացության, որ կիրթ մարդը հոգս չի դառնում ուրիշների համար։

Ահա այստեղ է, որ բավական բան կա հիշեցնելու Աննա Հակոբյանին։ Իր ամուսնու իշխանության գալուց հետո հայ ժողովուրդը հայտնվել է անտանելի հոգսի տակ։ Նրա գործած հանցավոր սխալների հետևանքով Հայաստանը կորցրել է Արցախը, զոհվել են հազարավոր տղաներ, շուրջ 120 հազար մարդ զրկվել է տանից ու դարձել փախստական, իսկ երկրի անվտանգության համակարգը՝ փլուզվել։

Այո, Աննա Հակոբյանը ճիշտ է․ տգետ, անկիրթ մարդը իսկապես կարող է ծանր բեռ դառնալ հասարակության համար։ Բայց այս պահին Հայաստանի թիվ մեկ հոգսը, հետևաբար՝ թիվ մեկ տգետը, հենց Աննա Հակոբյանի չփաստաթղթավորված ամուսինն է՝ Նիկոլ Փաշինյանը։ Եթե ելնենք Աննա Հակոբյանի  տեսակետից, ապա ստացվում է, որ նա՝ իր իսկ չափանիշներով, տգետ է համարում Նիկոլ Փաշինյանին և անհրաժեշտ է համարում նրա կրթվելը։

Բորիս Մուրազի