
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
◾️ Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին ,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
◾️Ալավերդի քաղաքում՝
Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 27-ին, 28-ին և 30-ին,
Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 1-ին,
Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
◾️ Գյումրի քաղաքում՝ հուլիսի 27-ին, 28-ին, 29-ին, 31-ին և օգոստոսի 1-ին,
◾️ Հրազդան քաղաքում՝ հուլիսի 27-ին և 28-ին,
◾️ Արարատ քաղաքում՝ հուլիսի 29-ին։