Թրամփը հայտնել է, որ անհրաժեշտ է, որ ԱՄՆ-ը վե...

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Վաշինգտոնը պետք է վերահսկի Գրենլանդիան։

«Ես ուրախությամբ հայտնում եմ, որ ընտրել եմ Քեն Հաուերիին Դանիայում Միացյալ Նահանգների դեսպան։ Ի շահ ազգային շահերի եւ ազատության ամբողջ աշխարհում ԱՄՆ-ը կարծում է, որ Գրենլանդիային տիրելը եւ վերահսկելը խիստ անհրաժեշտ են։ Քենը հիանալի կներկայացնի Միացյալ Նահանգների շահերը»,- գրել է նա Truth Social սոցցանցի իր էջում։

Թրամփի առաջին նախագահական ժամկետում լրատվամիջոցները գրում էին, որ նա հետաքրքրվել է Գրենլանդիան ձեռք բերելուհ նարավորությամբ, որը տարածք է Դանիայի կազմում եւ լայն ինքնավարության իրավունք ունի։ Թագավորության իշխանությունները այն ժամանակ հրաժարվել էին քննարկել  Գրենլանդիայի վաճառքը։