ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը կարող է ավարտվել մինչև իր նախագահության ժամկետի ավարտը։ Այս դիրքորոշումը նա ներկայացրել է «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ այո»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է համարում ուկրաինական ճգնաժամի կարգավորումը մինչև 2029 թվականին իր նախագահական լիազորությունների ժամկետի լրանալը։ «Ես կարծում էի, որ այն ավելի շուտ կավարտվի։ Կարծում էի, թե [այն կարգավորելը] ամենահեշտը կլինի, քանի որ լավ հարաբերություններ ունեմ երկու առաջնորդների հետ էլ»,- հավելել է Սպիտակ տան ղեկավարը։



