Դավիթ Տոնոյանը իմ ընկերն է, այո, աջակցելու համար եմ եկել։ Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ Ճոճողը։
«Նա իմ հարազատն է ,իմ ընկերն է։ Ես համոզված եմ, որ պրն Տոնոյանը անմեղ է, բայց այնուամենայնիվ եթե տեղի են ունենում քննչական գործողություններ, թող ընթացքը ցույց տա։ Վարչապետ Փաշինյանը ի՞նչ կարծիք պիտի ունենա, թող դատարանը որոշի։ Պրն Տոնոյանը իմ ընկերն է ու որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել»,- ասաց նա։



