Երևանից դեպի Սևան ուղղությամբ ճանապարհահատված...

Միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-4 միջպետական ճանապարհի՝ Երևանից դեպի Սևան ուղղությամբ կմ32+580-կմ36+000 (Չարենցավան-Քաղսի) հատվածը հունիսի 10-ից՝ ժամը 20:00-ից մինչև առավոտյան 8:00-ն, կփակվի երթևեկության համար։ 

Տվյալ հատվածում երթևեկությունը նշված ժամերին կկազմակերպվի հանդիպակաց գոտով։

Ճանապարհային դեպարտամենտ