Ռուսաստանը չի հանդուրժի ԵԱՏՄ-ում Հայաստանի՝ խ...

Ռուսաստանը չի պատրաստվում հանդուրժել Հայաստանի այն մոտեցումը, երբ երկիրը ցանկանում է օգտվել ԵԱՏՄ-ի առավելություններից՝ առանց համապատասխան պարտավորությունների կամ հստակ ընտրության: Այս մասին հայտարարել է  ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, որի խոսքերը մեջբերել է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Մենք մտադիր չենք հանդուրժել նման <…> դիրքորոշումը»,-ճեպազրույցի ժամանակ ասել է նա։

Կիրակի Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախնական արդյունքներով ստացել է ամենաշատ ձայները։ Բոլոր ընտրատեղամասերի փակվելուց հետո ելույթ ունենալով՝ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը կշարունակի մերձեցումը Արևմուտքի հետ, բայց դուրս չի գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։