Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է ԵՄ-ին երկր...

Եվրոպական միությանը որպես լիիրավ անդամ միանալը մնում է Թուրքիայի ռազմավարական առաջնահերթությունը։ Անկարան պատրաստ է կատարել իր պարտավորությունները եվրաինտեգրման գործընթացի շրջանակում և համապատասխան քաղաքական կամք է ակնկալում Բրյուսելի կողմից. դրա մասին Բուլղարական հեռագրական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նրա խոսքով՝ ԵՄ-ին լիիրավ անդամակցությունը Անկարայում դիտարկվում է որպես երկարաժամկետ նպատակ, իսկ այդ գործընթացի գնահատումը չպետք է կախված լինի կարճաժամկետ քաղաքական գործոններից։ Ֆիդանը հիշեցրել է, որ եվրոպական կառույցների հետ Թուրքիայի համագործակցությունը բազմամյա պատմություն ունի՝ 1963 թվականի Ասոցացման համաձայնագրից մինչև 1996 թվականից Մաքսային միությանը մասնակցությունը։

Թուրքական ԱԳՆ ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն մնում է Թուրքիայի խոշորագույն առևտրային գործընկերը, իսկ կողմերի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականին հասել է շուրջ 233 միլիարդ դոլարի, ինչը հաստատում է տնտեսական փոխկախվածության բարձր մակարդակը։

Նա ընդգծել է նաև, որ Թուրքիան պատրաստ է շարունակել կատարել իր պարտավորությունները և կողմ է ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը՝ փոխշահավետության ու երկխոսության հիման վրա։ Նրա կարծիքով՝ Մաքսային միության արդիականացումն ու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունների առաջամղումը կարող են նոր խթան հաղորդել եվրաինտեգրման գործընթացին։