Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ հարգանք դրսևորել հայ ժողովրդի կամքի նկատմամբ, որպեսզի նրանք կանգնած չլինեն իշխանությունների քաղաքական որոշումների կայացած փաստի առաջ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Այստեղ խոսքը Հայաստանի շահերը չհարգելու մասին չէ, այլ այն մասին, որ հայ ժողովրդի կամքի հանդեպ հարգանքն ավելի շուտ դրսևորվի, որպեսզի այս ժողովուրդը դեռ ընտրության հնարավորություն ունենա և չկանգնի կայացած փաստի առաջ»,- ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։



