Տիրանայում գնդակոծել են Ալբանիայի հեռուստաընկ...

Անհայտ անձինք մարտի լույս 27-ի գիշերը գնդակոծել են Տիրանայում Ալբանիայի Top Channel հեռուստաալիքի գրասենյակի շենքը։ Ինչպես հաղորդվում է հեռարձակողի կայքում, հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության աշխատակիցը:

Այդ մասին  տեղեկանում ենք ТАСС գործակալությունից: Միջադեպը տեղի Է ունեցել մոտավորապես ժամը 01:00-ին (Երևանի ժամանակով 03:00-ին): Պատահարի հանգամանքները պարզվում են։ Ավելի ուշ Տիրանայի պրեֆեկտուրայի մայրուղիներից մեկում հայտնաբերվել է այրված ավտոմեքենա, որը, նախնական տվյալներով, պատկանում է կասկածյալներին։

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման իրավապահ մարմիններին արագ արձագանքման կոչ է արել։ «Top Channel-ի դեմ հանցավոր ագրեսիան, որը հանգեցրել է ուժային կառույցների աշխատակցի մահվան, հստակ արձագանք Է պահանջում իրավապահ մարմինների կողմից», - մեջբերում Է հեռուստաալիքն Ալբանիայի կառավարության ղեկավարի խոսքը: