Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի...

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունը, քննարկումների առանցքում են եղել երկկողմ հետաքրքրության տարբեր թեմաներ։

Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման օրակարգին, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներին։